23 օգոստոսի 2011 - 17:02 AMT
Դեռ պարզ չէ` արդյոք ԵԱՀԿ ղեկավարը կքննարկի ԼՂ հարցը Գերմանիայի և Մերձբալթյան երկրների ԱԳ նախարարների հետ

Լիտվայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ ղեկավար Աուդրոնուս Աժուբալիսը օգոստոսի 24-ին կմասնակցի Գերմանիայի և Մերձբալթյան երկրների արտգործնախարարների ամենամյա հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Լիտվայի ԱԳ նախարարի մամլո քարտուղարը:

Հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկման վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վերաբերյալ հարցի առնչությամբ նախարարության աշխատակիցը նշել է, որ հանդիպման օրակարգն առայժմ վերջնականապես ճշտված չէ: «Առայժմ օրակարգում ընդգրկվել են Եվրամիությանը, մասնավորապես` Բալթիկայի երկրներում էներգետիկ անվտանգության բարձրացմանը, ՌԴ հետ հարաբերություններին, ինչպես նաև «Եվրոպական գործընկերության» ծրագրի շրջանակին վերաբերող հարցեր»,- նշել է մամլո քարտուղարը` ավելացնելով, որ Աժուբալիսն իր հերթին կներկայացնի ԵԱՀԿ գործունեության հետ կապված որոշ հարցեր: