23 օգոստոսի 2011 - 18:24 AMT
Հովհաննես Դավթյանը դուրս է եկել ձյուդոյի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Հովհաննես Դավթյանը դուրս է եկել Փարիզում ընթացող ձյուդոյի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ինչպես հաղորդել է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հովհաննես Դավթյանը չորրորդ փուլում խեղդող հնարքով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Բեսլան Մուռդանովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ճապոնացի Հիրաոկա Հիրոակիի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Նազարյանը պարտվեց երկրորդ փուլում և դուրս մնաց հետագա պայքարից: