24 օգոստոսի 2011 - 16:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արտակ Զաքարյանը իմաստ չի տեսնում ՀՀ կողմից Արձանագրությունների ներքո ստորագրությունը հետ կանչելու մեջ

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնական ձախողմանը: «Ո՞րն է իմաստն Արձանագրություններից մեր ստորագրությունը հետ վերցնելու մեջ»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով Թուրքիայի նոր խորհրդարանի օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի բացառումը: Նրա խոսքով, այժմ հարցն այն է, թե արդյոք Հայ-թուրքական արձանագրությունները երբևէ նորից առողջանլու հնարավորություն ունեն, թե ոչ: «Այդ հնարավորությունը, ես կարծում եմ, փակ չէ»,- ընդգծել է նա: Զաքարյանն ավելացրել է, որ սա պարբերաբար տեղի ունեցող քաղաքական զարգացումներ են և չես կարող ասել, թե քո շահերը որ պահին ինչպես կարող են համընկնել և հակադրվել»,- նշել է նա` ավելացնելով, որ ժամանակին Հայաստանի և Թուրքիայի շահերը համընկնել էին, գործընթացը սկսվեց, ապա շահերը հակադրվեցին, և գործընթացն ավարտվեց: «Դա նորմալ քաղաքական գործընթաց է»,- հայտնել է Զաքարյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին հայտնել է, որ ուրախ է թուրքական խորհրդարանի որոշման կապակցությամբ: Նրա խոսքով, Թուրքիան սկզբում փորձում էր իր սահմանի բացումը փոխանակել Հայաստանի կողմից Թուրքիայի հետ ապագա հարաբերություններում իր ազգային իրավունքներից և «հաղթաթղթերից» հրաժարվելու հետ, իսկ այժմ փորձում է վաճառել Հայ-թուրքական արձանագրությունների երկրորդ ընդգրկումը նոր խորհրդարանի օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները:

Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

ՖՈՏՈՇԱՐՔ