27 օգոստոսի 2011 - 13:58 AMT
Մուամար Քադաֆին փախել է Ալժի՞ր

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, հնարավոր է, Լիբիայից փախել է Ալժիր, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` մեջբերելով եգիիպտական ՄԵՆԱ գործակալությունը: Ընդդիմությունը տվյալներ է ստացել այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի վեց զրահապատ ավտոմեքենաներից կազմված պահակախումբը հատել է Ալիժիրի սահմանը: Բացառված չէ, որ մեքենաներից մեկում գտնվել է Քադաֆին:

Ալժիրում չեն մեկնաբանում նման հաղորդագրությունները: Այդ երկրի իշխանությունները վերջին ամիսներին ձգտում են չեզոք դիրքորոշում գրավել լիբիական հակամարտության հարցում, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի» ռադիոն: