27 օգոստոսի 2011 - 14:06 AMT
Ադրբեջանն ավանադաբար խախտել է հրադադարի ռեժիմը և կրել կորուստներ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում "АК", "СВД" և "ПК" տիպի հրաձգային զենքերից, թիրախային և անկանոն կրակոցներ են արձակել առաջնային գծի տարբեր ուղղություններով, որոնց արդյունքում օգոստոսի 21-ին արևելյան պաշտպանական հատվածում վիրավորվել է ՊԲ զինծառայող Նվեր Գարիկի Սարգսյանը:

Նախահարձակ հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ Բաքվի աղբյուրների ադրբեջանական կողմը ևս ունեցել է կորուստներ, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: