27 օգոստոսի 2011 - 16:00 AMT
ԼՂՀ Պաշտպանության բանակում զինծառայող է մահացել

ԼՂՀ Պաշտպանության բանակում զինծառայող է մահացել: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, օգոստոսի 26-ին` մոտ 20:30-ին, անգիտակից վիճակում ռազմական հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ. ծնվ.):

Հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց Աղասի Աբրահամյանը մահացել է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն: