29 օգոստոսի 2011 - 13:09 AMT
Իրանցի վարորդը այրվածքներ է ստացել, երբ շրջված ավտոցիստերնից 22 տոննա ժավելի սպիրտ է թափվել

Օգոստոսի 27-ին` ժամը 11.19-ին ստացված տեղեկատվության համաձայն, Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրում (Լերմոնտովո գյուղի մոտ) շրջվել է ավտոցիստերն:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱԻ նախարարությունից, դեռևս չպարզված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի 40 Ա 42910 պետհամարանիշի ավտոցիստերնը շրջադարձ կատարելու ժամանակ շրջվել է, որի հետևանքով ավտոցիստերնի պարու-նակությունը` 22 տ ժավելի սպիրտը, թափվել է ավտոճանապարհին և հարակից տարածքում, իսկ վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959թվականին ծնված Մուհամեդ Ալի Փառ Թաթուլան ստացել է դեմքի այրվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 2 հիվանդանոց: իսկ այնուհետև` Երևան քաղաքի Ս. Մալայանի անվան օֆտալմոլոգիական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է ավտոճանապարհի լվացում, իսկ ՀՀ Բնապահպանու¬թյան նախարարության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի հարակից տարածքից վերցվել են փորձանմուշներ: