29 օգոստոսի 2011 - 14:08 AMT
Թանկարժեք մետաղների պետական գները շարունակում են աճել

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 29.08.2011-04.09.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով: Ոսկու գնման գինը կազմել է 19769.43 դրամ (+317.14), բացթողնման գինը` 21488.51 (+344.72), արծաթի գնման գինը` 454.11 (+18.62), բացթողնման գինը` 493.60 (+20.24), պլատինի գնման գինը` 20182.56 (+372.98), բացթողնման գինը` 21937.57 (+405.42), պալադիումի գնման գինը` 8215.25 (+4.23), բացթողնման գինը` 8929.62 (+4.6):