29 օգոստոսի 2011 - 19:01 AMT
Արցախում քննարկվել են զինվորական դատախազությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին և ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, քննարկվել են զինվորական դատախազության եւ քննչական ծառայության ոլորտներին առնչվող հարցեր: