30 օգոստոսի 2011 - 18:15 AMT
Մոսկվայում կայանալու է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 2-14-ը Մոսկվայի «Նովիյ մանեժ» պետական ցուցասրահում կայանալու է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ակադեմիկոս Դմիտրի Նալբանդյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կայանալու է Մոսկվայի օրվա շրջանակներում և նվիրվելու է նկարչի ծննդյան 105-ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի բոլոր ժամանակակների և ժանրերի լավագույն նկարները: Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու Ստալինի և Մաո Դզեդունի, Վորոշիլովի, Խրուշչյովի, Բրեժնեվի դիմանկարները, բնանկարներ նատյուրմորտներ և այլն:

Ցուցահանդեսում զետեղված են ինչպես նկարչի թանգարան-արվեստանոցի, այնպես էլ տարբեր ցուցասրահներում գտնվող աշխատանքները: