31 օգոստոսի 2011 - 11:12 AMT
ԱՄՆ դետդեպարտամենտ. Wikileaks-ի մեղքով ԱՄՆ պետական ծառայողները կարող են հեռացվել զբաղեցրած պաշտոններից

ԱՄՆ Պետդեպարտամենտը 134 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո հայտարարել է պետական ծառայողների հնարավոր փոփոխությունների մասին, որոնք պարունակում են դեսպանատների աշխատողների անունները, գրում է The New York Times-ը:

«Կայքի կանոններով, հրապարակման ժամանակ բոլոր նյութերից հեռացվել են իրազեկիչների անունները, որպեսզի այդ փաստաթղթերը չսպառնան նրանց կյանքին և անվտանգությանը, սակայն այս անգամ դրանք հրապարակվել են առանց խմբագրման»,- գրում է թերթը:

Անցյալ շաբաթ Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների գաղտնի փաստաթղթերի հերթական չափաբաժինը: Հրապարակված փաստաթղթերի քանակը 2010-ից ի վեր կազմում է ավելի քան 250 հազար: