31 օգոստոսի 2011 - 11:49 AMT
Amnesty International. Սիրիայի բանտերում սպանվել է 88 ցուցարար

Սիրիայի բանտերում սպանվել են 88 ցուցարարներ, հաղորդում է Amnesty International: Բոլոր մահացածները կալանավորվել են հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցելու մեղադրանքով, հայտարարել է Սիրիայի հարցերով փորձագետ Նեյլ Սամոնդեն: «Մեր կողմից ձեռք բերված տեղեկությունները ընդդիմադիրներին կտտանքների ենթարկելու մասին սարսափելի են»,- նշել է նա:

Այս տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվել են զանգվածային հակակառավարական ելույթներ, անվտանգության ուժերը սպանել են հարյուրավոր ցուցարարների: