31 օգոստոսի 2011 - 13:28 AMT
Orange-ի բաժանորդները կարող են խոսել և այցելել սոցիալական ցանցեր անսահմանափակ

Orange Armenia ընկերությունը այսօր մամլո ասուլիս ժամանակ հայտնեց ձայնային ծառայություններից օգտվողների և բջջային ինտերնետով սոցիալական ցանցերից օգտվողների համար նախատեսված նոր «անսահմանափակ» առաջարկի մասին։Այժմ հավաքելով *129# Orange-ի կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են խոսել Orange-ի բաժանորդների հետ անսահմանափակ 1 կամ 7 օր՝ վճարելով համապատասպանաբար 100 կամ 500 դրամ։ Իսկ նույն համարը հավաքելով և ընտրելով արդեն «անսահմանափակ սոցիալական ցանցեր» տարբերակը՝ բաժանորդները կարող են 1 կամ 7 օր շարունակ առանց սահմանափակումների օգտվել Facebook, LinkedIn, Hayland, Odnoklassniki, Vkontakte և Twitter սոցիալական ցանցերից։

«Վաղն արդեն բոլորը վերադառնում են ակտիվ կյանքի՝ դպրոցական և մասնագիտական։ Մենք ցանկանում ենք փոխել մեր պատկերացումները անսահմանափակների վերաբերյալ։ Մինչև սեպտեմբերի 30-ը Orange-ի բաժանորդները կարող են ակտիվացնել այս ծառայությունն անվճար»,- ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Այս առաջարկներից կարող են օգտվել Orange Խոսենքի բոլոր սակագնային պլանների բաժանորդները, բացառությամբ «Պարզ» սակագնային պլանի։

1 կամ 7 օրը լրանալուց հետո ծառայությունն ավտոմատ կերպով վերաակտիվանում է, այն կարելի է դադարացնել ցանկացած պահի՝ կրկին հավաքելով *129#։