31 օգոստոսի 2011 - 13:53 AMT
Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը կզբաղվի նաև հակամարտությունների լուծմամբ

Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդլայնում է մանդատը: Այդ մանդատը ներառում է իր մեջ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցություն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և համաձայնագրերի իրագործում ՄԱԿ, ԵԱՀԿ և ՄԽ հետ սերտ համագործակցությամբ, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Ֆիլիպ Լեֆորը եղել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան (2004-2007թթ.) և Ռուսաստանում ֆրանսիական դեսպանատան ղեկավարի տեղակալ: 2010-ից զբաղեցրել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի բաժանմունքի ղեկավարի պաշտոնը: