31 օգոստոսի 2011 - 17:07 AMT
Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին վաղը ամբողջությամբ երթևեկելի կլինեն

Սեպտեմբերի 1–ից ամբողջությամբ երթևեկելի կլինեն Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին, ինչի արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի մայրաքաղաքում տրանսպորտի երթևեկությունը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կատարված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ փոխվել է Դավթաշենի կամրջի ասֆալտբետոնյա ծածկույթը, փոխվել է ջրահեռացման համակարգը։

Աթենքի խճուղու երթևեկելի հատվածը լայանացվել է ՝ հասնելով 14 մետրի։ Խճուղու երկու կողմից կառուցվել են մայթեր, անցկացվել է լուսավորության նոր ցանց։