Օգոստոսի 31-ին «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղի» արժեքը կազմում է 49 343 դրամ, որը 3.91%-ով ցածր է 17.08.11 (51 354դր) զամբյուղի արժեքից: «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագիծը հանդիսանում է ՍԹԱՐ առևտրային ցանցի նախաձեռնությունը, որը մեկնարկել է ս.թ օգոստոսի 12-ին: «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղում» ներառվել է 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առևտրային վերադիր:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղի» ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել ՍԹԱՐ ցանցում այդ ապրանքների համապատասխան սպառումը:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ նախագծի շրջանակում, մենք բանակցություններ ենք վարում զամբյուղում ընդգրկված ապրանքները մատակարարող ընկերությունների հետ: Երկշաբաթյա բանակցությունների արդյունքում, իջեցվել է ավելի քան 93 ապրանքների գներ, որի արդյունքում զամբյուղի արժեքը նվազել է 4.08%: Միևնույն ժամանակ, միակ մատակարարի կողմից շաքարավազի գնի ավելի քան 20% բարձրացումն, իջեցրել է այս ցուցանիշը մինչև 3.72%, իսկ ՍԹԱՐ-ի կողմից հացի գնի իջեցման արդյունքում 18.08.11-ին այս ցուցանիշը բարձրացավ մինչև 3.91%»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Ինչպես պլանավորվել էր, «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղի» ապրանքների գների դինամիկան նախագծի շրջանակում վերահսկվում է ամսական 2 անգամ և կներկայացվի ինդեքսի միջոցով` զամբյուղի արժեքի հարաբերությունը նախորդ ժամանակահատվածի նկատմամբ: Նախագծի կարևոր դրույթներից է տեղեկացնել հանրությանը առաջին անհրաժեշտության ապրանքների գների, նրանց բարձրացման և իջեցման պատճառների վերաբերյալ: