1 սեպտեմբերի 2011 - 17:39 AMT
Sony-ն թողարկել է երկու նոր պլանշետային համակարգիչ

Sony ընկերությունը Բեռլինում անցկացվող IFA (Internationale Funkausstellung Berlin) ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր պլանշետային երկու համակարգիչ՝ Tablet S և Tablet P։Tablet S 9.4-inch դյույմ է, աշխատում է Android Honeycomb 3.1 համակարգով, ունի Tegra 2 պրոցեսոր, 5 մեգապիքսել տեսախցիկ։ Պլանշետը թողարկվելու է երկու 16Գբ և 32Գբ տարբերակներով։ Այն շուկա կդուրս գա առաջիկա եկող շաբաթների ընթացքում։

Դե իսկ Tablet P-ն 5.5 դյույմ է, ունի 1Ghz Tegra 2 պրոցեսոր, 5 մեգապիքսել դիմային և ետնային տեսախցիկ, միկրո USB մուտք, 4GB ծավալ և SD քարտի մուտք։