1 սեպտեմբերի 2011 - 20:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ արտերկրի ԶԼՄ-ները ճանաչում են Արցախի Հանրապետությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունը «քննում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա»-յում տեղակայված տեղեկատվությունը», որտեղ Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես անկախ պետություն: Այդ մասին 1news.az-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

«Արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը կարգադրել է տեղեկացնել «Նեզավիսիմայա գազետա»-յի խմբագրությանը հրապարակման առթիվ ադրբեջանական կողմի դժգոհության մասին»,- հայտնել է Աբդուլլաևը:

Սեպտեմբերի 1-ին «Նեզավիսիմայա գազետա»-յում հրապարակվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը: Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով, բացի պետության անվանումից, հարցազրույցում կա նաև այլ տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ