2 սեպտեմբերի 2011 - 10:57 AMT
Հայաստանի արտարժույթի շուկայում օգոստոսին դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ

2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը (օգոստոսի 1-30-ի դրությամբ) մնացել է անփոփոխ: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական տվյալներում:

2011թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 367.05 դրամ, ինչը 0.2%-ով գերազանցել է 2010թ. Օգոստոսի համապատասխան ցուցանիշը (366.39 դրամ):