2 սեպտեմբերի 2011 - 14:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բռնցքամարտի երևանյան երեկոյի բոլոր հայ մասնակիցներն իրենց մրցակիցներից ծանր են

Սեպտեմբերի 3-ին Երևանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (Հայաստան) և WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբայի (ՀԱՀ) միջև գլխավոր մենամարտին կնախորդի ևս 4 մենամարտ:

Բոլոր մասնակիցները սեպտեմբերի 2-ին մասնակցել են կշռման արարողությանը: Հայաստանցի Ազատ Հովհաննիսյանը կշռում էր 55,30 կգ, իսմ նրա մրցակից լիտվացի մարզիկ Սերգեյ Պասիմովը 55,25 կգ: Նրանք կանցկացնեն 4-ռաունդանոց մենամարտ:

Գաբրիել Տոլմաջյանը, որը 8-ռաունդանոց մենամարտ կանցկացնի կշռում է 60,800 կգ, նրա մրցակից Եվգենի Ֆյոդոռովը Էստոնիայից նրանից ավելի թեթև էր՝ 60, 100 կգ: Հովհաննես Ժամկոչյանը կշռում է 60,900 կգ, իսկ Միխայիլ Գոգոաշվիլին (Վրաստան)՝ 60,700 կգ:

Երեկոյի շրջանում տեղի կունենա նաև նաև կանանց մենամարտ, մինչև 55 կգ քաշային կարգում հայազգի Ագնեսսա Բոժան կհանդիպի Մարինա Սախարովայի (Ֆրանսիա) հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ