2 սեպտեմբերի 2011 - 15:31 AMT
ԵԽԽՎ կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցը

Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք նիստում ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ակսել Ֆիշերը եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում հուլիսի 19-21-ը: Այցի շրջանակներում համազեկուցողը հանդիպումներ է ունեցել ղեկավարության ու ընդդիմության հետ:

Ֆիշերը կարևորել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրում ժողովրդավարական գործընթացների համար: «Ընտրազանգվածը Հայաստանում պետք է վստահի ընտրական գործընթացներին: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են խաթարել վստահությունը»: