2 սեպտեմբերի 2011 - 17:29 AMT
Ռոջեր Ֆեդերերը գերազանցել է Անդրե Աղասիին «Մեծ սաղավարտի» առաջնություններում հաղթանակների թվով

US Open երկրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հաղթանակը իսրայելցի Դուդի Սելուի նկատմամբ դարձավ նրա 225-րդ հաղթանակը «Մեծ սաղավարտի» շարքի առաջնություններում: Ինչպես հաղորդում է rus.delfi.1v-ն, այդ ցուցանիշով Ֆեդերերը գերազանցել է ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիին: «Մեծ սաղավարտի» առաջնություններում հաղթանակների թվով ռեկորդակիրը անցյալի հայտնի ամերիկացի թենիսիստ Ջիմմի Քոննորսն է, որի ակտիվում 233 հաղթանակ կա: