2 սեպտեմբերի 2011 - 17:37 AMT
Բեյրութում բացվելու է նկարչուհի Աննա Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 3-ին Բեյրությում բացվելու է Հայաստանի երիտասարդ նկարչուհի Աննա Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսը կայանալու է Բեյրութի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում և մաս է կազմելու Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում: Ցուցահանդեսին, ընդհանուր թվով, ներկայացվելու են նկարչուհու 28 աշխատանքները: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը: