3 սեպտեմբերի 2011 - 13:14 AMT
Վլադիմիր Վայս. Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր

Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում իր հավաքականի Իռլանդիայի հետ ոչ ոքի ավարտված խաղից հետո նշել է, որ երկու թիմերն էլ կարող էին հաղթել և արդյունքը նորմալ է:

«Մեզ հաջողվեց լավ ֆուտբոլ ցուցադրել: Ռուսաստանն այսօր հաղթեց, սակայն, ես տեսել եմ առաջին խաղակեսը, նրանք բարդություններ ունեին: Մենք բավականին անկանխատեսելի խումբ ենք, որտեղ յուրաքանչյուրը կարող է միավորներ վաստակել: Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր: Վստահ եմ, պայքարը կընթանա մինչև վերջ»,-մեջբերում է մասնագետի խոսքերը sovsport.ru-ն:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Սլովակիայում, Ռուսաստանն կընդունի Իռլանդիային, իսկ Սկոպյեում կխաղան աուտսայդերներ Մակեդոնիան ու Անդորրան: