3 սեպտեմբերի 2011 - 14:31 AMT
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ԱԱ մեկնարկից առաջ գտնվում է լավ մարզավիճակում

Սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում տեղի է ունենալու ըմբշամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվելու են 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշներն իրավունք կստանան մասնակցել օլիմպիադային:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ նրանք պատրաստվել են ԱԱ-ին շատ մանրակրկիտ: «Հավաքականը մի քանի հավաք է անցկացրել Հայաստանում և արտասահմանում»,- ասել է Բաղդադյանը:

Աշխարհի առաջնությունը բաց է թողնելու առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ենոքյանը, որը վերջերս տարել է ծնկի բարդ վիրահատություն և կարող է հավաքական վերադառնալ 4 ամիս անց:

Նա նշել է, որ արդեն որոշել է կազմը, բայց ըմբիշները անունները, ովքեր հանդես են գալու ԱԱ-ում, հայտնելու է մի քանի օր անց: