3 սեպտեմբերի 2011 - 14:59 AMT
ԱՊՀ նախագահների հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Թուրքմենստանում 2012թ. նոյեմբերին

2012թ. հունվարի 1-ից նախագահությունն ԱՊՀ-ում կանցնի Թուրքմենստանին, որը հաջորդ տարվա նոյեմբերի սկզբին Աշխաբադում կընդունի ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որոշված է, որ 2012թ. հունվարի 1-ից նախագահությունն ԱՊՀ-ում կանցնի Թուրքմենստանին»,-ասել է Սերգեյ Լեբեդևը

Ներկայիս գագաթաժողովն ընդունող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է գործընկերներին ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ և կարևորել է «պատմականորեն ձևավորված կապերի պահպանումը» հետխորհրդային տարածքում: