ԱՊՀ-ն այլընտրանք չունի, իսկ տարբեր մակարդակներով համագործակցության սխեման հետխորհրդային տարածքում օպտիմալ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նմախագահ Դմիտրի Մեդվեդևը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԱՊՀ-ն միակ հարթակն է շահագրգիռ պետությունների համագործակցության ապահովման համար բոլոր ոլորտներում»,-ասել է Մեդվեդևը: Ըստ նրա, նոր ինտեգրացիոն միավորումների ձևավորումը հետխորհրդային տարածքում հարստացնում է ԱՊՀ գործունեությունը:
«Ըստ իս, մենք ներկայումս գտնվում ենք համագործակցության օպտիմալ մակարդակի վրա, որն ապահովում է ճկունություն ու հնարավորություն է տալիս պետություններին մասնակցել, ելնելով շահագրգռվածության աստիճանից»,-ասել է նախագահը: