5 սեպտեմբերի 2011 - 12:09 AMT
Ֆիլիպ Լեֆորտ. Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եվրամիության համար

Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եվրամիության համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը Բաքվում: Ըստ նրա, այդ իսկ պատճառով նա կայցելի տարածաշրջանի երեք երկրների մայրաքաղաքներ:

Լեֆորտը նաև հայտնել է, որ Բաքվում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և խոսնակ Օքտայ Ասադովի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է «Թրենդը»: