5 սեպտեմբերի 2011 - 12:11 AMT
Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանից դուրս մնաց US Oрen-2011 մրցաշարից

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանից դուրս մնաց Նյու Յորքում ընթացող US Oрen-2011 մրցաշարից: Նրա մրցակիցն էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթանակ տարավ երեք սեթերում 7:6, 6:1 և 7:5 հաշվով:

Առաջին սեթում մրցակիցները խաղը հասցրեին թայ-բրեքի, որտեղ առավել ուժեղ գտնվեց իսպանացին: Երկրորդ սեթում Նադալը վստահ հաղթանակ տարավ, իսկ երրորդում Նալբանդյանը հաշիվը հասցրեց 5:5-ի, բայց Նադալը կարողացավ հաղթանակ տանել: 2 ժամ 39 րոպե տևած խաղի ընթացքում արգենտինացին կատարեց 60 սխալ Նադալի 18 սխալի դիմաց, հաղորդում է gotennis.ru-ն:

Նալբանդյանը պատրաստվելու է Դևիսի գավաթի կիսաեզրափակչին, որտեղ սեպտեմբերի 16-ին Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է գալու Սերբիայի դեմ: