5 սեպտեմբերի 2011 - 12:20 AMT
Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը երկրորդ տեղերն են գրավել Բոտվիննիկի հուշամրցաշարում

Մոսկվայում ավարտվեց աշխարհի վեցերորդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի «արագ շախմատի» հուշամրցաշարը, որին մասկացում էին հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը:

Տղամարդկանց մրցաշարում Արոնյանը վաստակեց 3 միավոր և լրացուցիչ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջնության հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը վաստակեց 4,5 միավոր: Երրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), որն ունի 3 միավոր:

Էլինա Դանիելյանը նույնպես գրավեց երկրորդ տեղը 3,5 միավորով: Կանանց շրջանում հաղթող ճանաչվեց Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) 4 միավորով:

Զույգերով բլից-հանդիպումներում հայ շախմատիստները նույնպես երկրորդն էին 2 միավորով, հաղթեց Անանդ-Հումփոի Քոներու զույգը Հնդկաստանից: