ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են սատարել Վրաստանի և Մոլդովայի հետ առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին բանակցությունների մեկնարկին: Այդ հարցը քննարկվել է լեհական Սոպոտում սեպտեմբերի 3-4 կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը:
Առևտրի ազատ գոտու ստեղծումը ենթադրում է պայմանավորվածություն կողմերի միջև համապարփակ գոտու ստեղծման մասին: Նախորդ հանդիպումն այդ թեմայի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև տեղի է ունեցել մայիսի 25-ին:
Առևտրի ազատ գոտիների ստեղծումը նախատեսվում է «Արևելյան գործընկերության» շրջանակներում ասոցացման մասին համաձայնագրով:
Բացի այդ, ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ԵՄ դիրքորոշումը Լիբիայի ու Սիրիայի վերաբերյալ, ինչպես նաև Բելառուսում քաղբանտարկյալների հարցը: