5 սեպտեմբերի 2011 - 16:46 AMT
Արսեն Միրզոյանն անցել է «Գոլոս Կռաինի» ուկրաինական նախագծի եզրափակիչ փուլ

Զապորոժիեյի ներկայացուցիչ Արսեն Միրզոյանը անցել է ուկրաինական «Գոլոս Կռաինի» մրցույթի եզրափակիչ փուլ, հայտնում է Analitika.at.ua-ն: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մրցույթում շատ բան արդեն պարզ է, սակայն, այնուամենայնիվ, դժվար է ասել, թե ով է հաղթողը:

Միրզոյանը, մրցույթի միակ հայը չէր: Մրցույթի նախընտրական փուլում մասնակցել են Անաստասիա Շահնազարյանն ու Դիանա Միրզոեվան:

«Գոլոս Կռաինի»-ն 1+1 հեռուստաալիքի նոր նախագիծն է, որում աստղային մարզիչներ Ռուսլանան, Դիանա Արբենինան, Ստաս Պյեխան և Ալեքսանդր Պոնոմարյովը 14 թեկնածուներից բաղկացած թիմ էին հավաքել յուրաքանչյուր մարզչի համար: Հավակնորդներին նախապատրաստելուց հետո կընտրվի մեկը, որն էլ կդառնա Ուկրաինայի Ձայնը: