6 սեպտեմբերի 2011 - 09:33 AMT
Նոյեմբերյանի քաղաքապետի որդին բռնաբարությա՞ն է մասնակցել

«Առավոտի» տեղեկություններով, սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանի մերձակայքում «30 թվականի աղբյուր» կոչվող վայրում, հանդամասում բռնաբարվել է 17 տարեկան մի աղջիկ: Թերթի աղբյուրի համաձայն, հարուցված քրեական գործով հարցաքննվել են Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի աշակերտներ՝ 17-ամյա Սամվել Անանյանը և Սերգեյ Ամիրաղյանը, ինչպես նաև 16-ամյա Նարեկ Հակոբյանը: Ըստ քաղաքի բնակիչների, Սերգեյը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ և ոստիկանության մայոր է: