6 սեպտեմբերի 2011 - 12:57 AMT
Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 6-20-ը չինական Շենժեն քաղաքում հանդես կգա ՖԻԴԵ-ի Գրան պրիի երկրորդ փուլում

Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 6-20-ը չինական Շենժեն քաղաքում մասնակցելու է 2011-2012թթ. ՖԻԴԵ-ի Գրան պրիի երկրորդ փուլին:

Դանիելյանի մրցակիցներն են լինելու 11 շախմատիստուհիներ. աշխարհի չեմպիոն Հոու Իֆանը (Չինաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Իու Վենյունը (Չինաստան), Վիկտորիա Չմելիտեն (Լիտվա), Ալիսա Գալյամովան (Ռուսաստան), Չժաո Քսյուն, Ռուան Լուֆեյը (Չինաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Եկատերինա Կովալևսկայան (Ռուսաստան) և Բետուլ Յիլդիզը (Թուրքիա):

Մրցաշարի հաղթողը կստանա 6500 եվրո, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո:

Գրան պրիի նոր սերիայի առաջին փուլում Դանիելյանը 5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Հաղթող է դարձել չինացի շախմատիստուհի Հոու Իֆանը (8 միավոր):