Ղրիմի Սիմֆերոպոլի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել է 18-ամյա տղա և ևս չորսը ստացել են մարմնական վնասվածքներ: Այդ մասին հաղորդել են Ղրիմի ոստիկանության մամլո ծառայությունից: Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին Սիմֆերոպոլի շրջանի Ռոդնիկովոե գյուղում: «Ծեծկռտուքը, որն արագ վերածվել է դանակահարության, տեղի է ունեցել կենցաղային հողի վրա հանկարծակի ծագած անբարյացակամ հարաբերությունների պատճառով»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:
Հիվանդանոցի ճանապարհին մահացել է 18-ամյա մի տղա: Չորս տղամարդու տարել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանության և խուլիգանական գործողությունների համար:
Ղրիմում ՆԳՆ գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռեզնիկովը հաղորդել է, որ ոստիկանությունը վիճաբանության մեջ չի տեսնում ազգամիջյան դրդապատճառներ: ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ռոդնիկովոե գյուղում կռվել են հայերը և թաթարները: Տուժել են թաթարները:
Հիշեցնենք, որ Ղրիմում 15-ամյա տղայի կոկորդը կտրել էին միայն այն պատճառով, որ նա պահանջել է վճարել երթուղային տաքսիում երթևեկության համար, հաղորդում է Analitika.at ua-մ: