6 սեպտեմբերի 2011 - 13:26 AMT
Երևանում կանցկացվի «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտաժողովը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող` «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագրի շրջանակներում` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա գիտաժողով: Նախարարությունից տեղեկացնում են, որ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը:

«Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտակոնֆերանսին հրավիրված բրազիլահայ գիտնականներ Սոսի Ամիրալյանը և Ջեյմս Օնիկ Թամջյանը իրենց զեկույցներում կներկայացնեն Բրազիլիայի հայ համայնքի պատմությունը` ձևավորման ժամանակաշջանից մինչև օրս: