6 սեպտեմբերի 2011 - 14:39 AMT
Ադրբեջանցի հաքերները գրոհել են «MTV.AM» հայկական երաժշտական հեռուստաալիքը

Օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը «MTV.AM» ինտերնետային հեռուստաալիքի տեխնիկական ծառայությունը գրանցել է 15 հարձակում, որոնցից երկուսի արդյունքում կայքը կոտրվել է և ջնջվել ալիքի բովանդակությունը: Այդ մասին հաղորդում են MTV.AM մամլո ծառայությունից:

«Օգոստոսի 29-ին հերթական գրոհի արդյունքում ջնջվել է հայ կատարողների 820 տեսահոլովակ: Այնուամենայնիվ, արդեն օգոստոսի 30-ին եթերը լիովին վերականգվել է»,- հաղորդել է MTV.AM-ի տեխնիկական ծառայության տնօրեն Գրիգոր Սուքիասյանը:

«Մեր հզորությունը և անվտանգության մակարդակը թույլ են տալիս դիմանալ ցանկացած հարձակման, բայց ես համոզված եմ, որ դա ազգային ավտանգության հարց է և պահանջում է պետական մոտեցում: Վիրտուալ պատերազմը ոչնչով չի տարբերվում իրականից»,- ասվում է հայտարարությունում:

Ամեն ամիս հեռուստաալիքը դիտում է 65000 hազար: «MTV.AM» հեռուստադիտողների կեսից ավելին բնակվում է Ռուսաստանում, քառորդ մասը` Մոսկվայում: