6 սեպտեմբերի 2011 - 14:43 AMT
Գալուստ Սահակյանը Հայաստանի մասին WikiLeaks հրապարակումները կապում է ընտրությունների հետ

Հայաստանի մասին WikiLeaks-ի վերջին հրապարակումները «խաղ» են և դրանք կապված են գալիք ընտրությունների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կոչ է արել այդքան չվստահել այդ հրապարակումներին, միաժամանակ նա նշել է, որ «WikiLeaks-ը ոչ հրեշտակ է, ոչ էլ վիշապ»: Ինչ վերաբերվում է այդ հրապարակումների նկատմամբ նրա անձնական վերաբերմունքին, ապա Սահակյանը հայտարարել է, որ չի հավատում նրան, քանի որ Հայաստանի անկախությունից հետո նա մասնակցել է գրեթե բոլոր քաղաքական իրադարձություններին և գիտի բոլոր հայ քաղաքական գործիչներին: «WikiLeaks-ը չէ, որ ինձ պետք է ասի, թե ով է ինձ շրջապատում»,- ասել է Սահակյանը և հավելել, որ «ավելի շատ նախընտրում է պատասխանել մեր աղավաղված մամուլի հարցերին, քան ինչ-որ խաթարված WikiLeaks-ի»:

Սահակյանը հատուկ նշել է, որ չի հավատում խորհրդարանի փոխխոսնակ և ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ կապված հրապարակումներին:

WikiLeaks-ի համաձայն, Նիկոյանը պատմել է ամերիկյան դիվանագետ Ջոզեֆ Փենինգտոնին իշխանության ներսում խոսակցությունների մասին` կապված 2008-ի մարտյան դեպքերի հետ, մասնավորապես Սերժ Սարգսյանի և Ռոբետ Քոչարյանի միջև տարաձայնությունների մասին: