«Մինչև հիմա «Ամերիաբանկի» ռազմավարությունը կրում էր կորպորատիվ բնույթ, բայց հիմա մենք հետևողական քայլեր ենք կատարում ունիվերսալ բանկ դառնալու ուղղությամբ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը:
Նրա խոսքով, վերջին երկու-երեք տարում մանրածախ գործառնություններին բաժին է ընկել 15-20 տոկոս, սակայն բանկը բիզնեսի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում այս ուղղությամբ:
Ինչպես հաղորդել է Սեկոյանը, բանկը մշակում է մանրածախ պրոդուկտներ, որոնք առաջին հերթին ուղղված են կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաև բնակչությանը:
Նման պրոդուկտների շարքում մասնագետը նշել է հիփոթեքային վարկավորումը և ավտովարկավորումը, տարբեր քարտային նախագծերը և այլն:
«Մենք ակտիվ աշխատելու ենք, որպեսզի Հայաստանում ունենանք իսկական private-banking, որը համապատասխանում է միջազգային պահանջներին»,- ասել է նա:
Սեկոյանը նշել է, որ նման private-banking-ը նախատեսում է հաճախորդների ակտիվների, ընտանիքի եկամուտների կառավարում, առանձին հաճախորդի համար ֆինանսական սխեմայի մշակում: