6 սեպտեմբերի 2011 - 17:52 AMT
Բակո Սահակյանն այցելել է «Արցախ»

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ և տեղում անցկացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: Նախագահակնից տեղեկացնում են, որ զեկույցով հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Երկրի ղեկավարը կարևորել է թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր տեմպերի պահպանումը և ժամանակակից չափանիշներին համապատասխանող թաղամասի անթերի հանձնումը բնակիչներին: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: