6 սեպտեմբերի 2011 - 18:21 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը երեք կոմբանկերի նոր մասնաճյուղեր է գրանցել

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի օգոստոի 31-ի և սեպտեմբերի 1-ի որոշումների համաձայն գրանցվել են հանրապետության երեք կոմերցիոն բանկերի նոր մասնաճյուղեր: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, գրանցվել են «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի «Գարեգին Նժդեհ», Արարատբանկ ԲԲԸ-ի «Գորիս» և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղերը: Վերջին մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը կայացավ այսօր Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: