6 սեպտեմբերի 2011 - 21:27 AMT
Մինչև սեպտեմբերի 30-ը կարելի է Երևան-Լոնդոն ուղղությամբ ավիատոմս գնել սկսած 168 եվրոյին համարժեք դրամից

Բրիթիշ Միդլենդ Ինթերնեյշնլը (BMI) սեպտեմբերի 5-ից առաջարկում է մեծ խնայողություններով կատարել միջազգային թռիչքներ` Երևանի օդանավակայանից Լոնդոնի Հիթրոու չվերթերի համար:

Գները սկսում են 168 եվրոյին համարժեք դրամից` առանց հարկերի: Թռիչքները կարելի է ամրագրել մինչև 2011թ. սեպտեմբերին 30-ը` 2011թ նոյեմբերի 1-ից 2012թ. մարտի 31-ը ընկած հատվածում ճանապարհորդելու համար:

Բացի տոմսի համար նախատեսված զեղչերը BMI վեբ կայքից` flybmi.com-ից առաջարկի ընթացքում տոմս գնելիս հաճախորդները կստանան Եվրոպայի ամենամեծ շոփփինգ կենտրոնի` Լոնդոնյան Շեֆերդս Բուշ-ում գտնվող Վեսթֆիլդ մոլի VIP քարտ: Քարտը զեղչեր կտա մի շարք խանութներից և սննդի կետերից օգտվելու համար:

«Միջազգային զեղչերը մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս գնալ Լոնդոն` վճարելով աննախադեպ էժան գին: Այս հիանալի առաջարկի միջոցով այն, ինչ մեր հաճախորդները կխնայեն օդանավի տոմսի վրա, կարող են ծախսել Լոնդոնի խանութներում»,- նշել է BMI-ի բիզնեսի և վաճառքի տնօրեն Սիմոն Ավագյանը: