7 սեպտեմբերի 2011 - 11:28 AMT
Այսօր առավոտյան ԼՂՀ մարտական դիրքերում ժամկետային զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 7-ին ժամը 06:00-ի սահմանում արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:

PanARMENIAN.Net-ին հայտնել են ԼՂՀ ՊԲ-ից, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: