7 սեպտեմբերի 2011 - 14:25 AMT
Բաքվում Եվրատեսիլի անցկացման հետ կապված խնդիրներ են առաջացել

Եվրատեսիլի անցկացման հետ կապված Բաքվում խնդիրներ են առաջացել, և Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է պահեստային տարբերակները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։ Նա հույս հայտնեց, որ Բաքվում կկարողանան խնդիրը լուծել, և Եվրատեսիլի անցկացմանը ոչինչ չի խանգարի։

«Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը Եվրատեսիլին՝ մենք սպասում ենք հայկական 30-հոգանոց պատվիրակության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը Եվրոպական հեռարձակողների միության կողմից»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ադրբեջանական կիսաերաշխիքները բավարար չեն ։