7 սեպտեմբերի 2011 - 15:02 AMT
«Կյանքի խոսքը» հերքում է ՀԱԿ-ի հետ համագործակցելու մասին լուրերը, իսկ ՀԱԿ-ն անհասանելի է

Երեկ մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի սեպտեմբերի 9-ի հանրահավաքին թվաքանակ ապահովելու նպատակով Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը որոշել է դիմել «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության օգնությանը:

Աղանդավորական կազմակերպությունը այսօր հերքել է այդ տեղեկատվությունը. «Պաշտոնապես հայտարարում ենք, որ սա ոչ միայն կեղծ և շինծու տեղեկություն է, այլև տվյալ լրատվամիջոցի կողմից Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու դեմ սանձազերծված հակաքարոզչության հերթական դրսևորումը»:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը երեկվանից փորձում է մեկնաբանություն ստանալ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից և համակարգող Լևոն Զուրաբյանից, սակայն ապարդյուն։