7 սեպտեմբերի 2011 - 16:38 AMT
Տ. Դավթյանը կմասնակցի Լեհաստանում Արևելյան գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների համաժողովին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը և Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին:

Սեպտեմբերի 8-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի ԼՀ Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է «Եվրոպական հարևանության քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով քննարկում, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Իսկ սեպտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի ԼՀ Կրինիցա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին, որին ներկա են լինելու Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների նախարարները: