7 սեպտեմբերի 2011 - 17:00 AMT
«Չենք լռելու»-ն առաջարկում է զորամասերում սահմանել հասարակական վերահսկողություն

Հայկական բանակում վերջին շրջանում տեղի ունեցած և ջրի երես դուրս եկած դեպքերը ցնցեցին հասարակությունը և ակնհայտ դարձրին զինված ուժերում հասարակական վերահսկողության գործուն մոդելի ստեղծման անհրաժեշտությունը: Այս մասին նշված է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է անխտիր բոլոր զորամասերում սահմանել մշտական սկզբունքով գործող հասարակական վերահսկողություն` կազմված զորամասի տեղակայման տարածաշրջանում բնակվող բարձր հեղինակություն վայելող մարդկանցից:

Նախօրեին «Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի անդամները խնդրել են ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանին` փոխանցել նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելու իրենց ցանկությունը: