7 սեպտեմբերի 2011 - 17:14 AMT
Հրդեհը Երևանի անվադողերի գործարանում մարվել է, այրվել է 5000 քմ ռետինե թափոններ եվ խոտ

Հրդեհը Երևանի անվադողերի գործարանում մարվել է: Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայի 81 շենքի տարածքում (անվադողերի գործարան), հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հայտարարվել է մեկ բիս կանչ եվ եվս` երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին, այրվել է 5000 քմ մակերեսով կուտակված ռետինե թափոններն ու խոտը: