7 սեպտեմբերի 2011 - 21:03 AMT
Ախորժակն աճում է. Վրաստանում առաջարկում են սեփականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարը

Վրաստանի խորհրդարանում օրենսդրության փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կառավարությանը թույլ կտան միջազգային բորսաներում վաճառել ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերը, ինչպիսին է Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարը, երկաթուղային ճանապարհը, էներգահամակարգը, հաղորդում է Վզգլյադը` հղում կատարելով վրացական «Պիրվելի»-ին:

Նախագիծը պատրաստել են պատգամավորներ Զվիադ Կուկավան և Միխայիլ Ցկիտիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ասել է, որ բաժնետոմսերի 20-25 տոկոսը կարելի կլինի վաճառել Նյու-Յորքի, Վարշավայի և Լոնդոնի բորսաներում: Կառավարության նիստում նա ասել էր, որ դա «թույլ կտա զգալի ծավալի կապիտալ ներգրավել երկիր»:

«Դա նոր աշխատատեղերի ստեղծման առումով նման քայլերի է խթանում նաև մեր մասնավոր ընկերություններին»,- հաղորդել է Գիլաուրին: Նրա խոսքով, ներդրողների վստահությունը Վրաստանի հանդեպ բարձր է:

Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն, դա անհնար էր: Փոփոխությունները կդիտարկվեն մեկնարկած աշնանային նստաշրջանում: Ընդդիմությունը հանդես է գալիս պետության կողմից ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի վաճառքի դեմ: