7 սեպտեմբերի 2011 - 21:46 AMT
Գլենդեյլում կկայանա Հայաստանի անկախությանը նվիրված բացօթյա փառատոն

Սեպտեմբերի 18-ին Գլենդեյլում կկայանա Հայաստանի անկախությանը նվիրված բացօթյա փառատոն, հայտնում է Մասիս թերթը: Փառատոնի կազմակերպիչներն են «Նոր սերունդ» մշակութային ասոցիացիան և Հարավային Կալիֆորնիայի մի շարք հայ-ամերիկյան կազմակերպություններ:

Փառատոնին, որը ամերիկահայ համայնքում լինելու է խոշորագույնը, մասնակցելու է շուրջ 10 000 մարդ ողջ Լոս Անջելեսից: Այնտեղ լինելու են բազմաթիվ միջոցառումներ բոլոր տարիքի մարդկանց համար` կենդանի երաժշտություն, պարային համարներ, խաղեր, հյուրասիրություն և այլն: